Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Bus Rapid Transit (BRT)
Խորհրդատվություն և գնում

Bus Rapid Transit (BRT)

Ճկուն տրանսպորտային կոնցեպտ։

Bus Rapid Transit-ը բարձրորակ տրանսպորտային համակարգ է, որը արագ, հարմարավետ և ծախսարդյունավետ քաղաքային շարժունակություն է առաջարկում։ BRT-ն հասնում է դրան սեփական երթևեկության շարքուղիներով, արագ և խիտ ցանցավորված շահագործումով, ինչպես նաև շեշտը դնելով մակետինգի և հաճախորդների սպասարկվան վրա։*

1974թ-ին բրազիլական Կուրիտիբա քաղաքում, առաջին համակարգը շահագործելուց ի վեր, այն համաշխարհային հաջողված պատմություն է դարձել։ BRT-ի համար չկան ստանդարտ լուծումներ։ Առավելապես, համակարգի հաջողության առանցքային գործոններից է ճկուն հարմարեցումը առանձին քաղաքների սպեցիֆիկ պայմաններին։ BRT համակարգերն այսօր շահագործվում են բոլոր մայրցամաքներում և տարբեր քաղաքներում՝ Ստամբուլի, Ռիո Դե Ժանեյրոյի և Մեքսիկո Սիթիի պես մեգապոլիսներից մինչև Եվրոպական փոքր քաղաքներ, ինչպիսիք են Ստրասբուրը և ֆրանսիական Նանտ քաղաքը։

Մենք՝ Mercedes-Benz-ում, համոզված ենք այն առավելությունների մեջ, որոնք BRT-ն, որպես քաղաքային գրավիչ և մատչելի տրանսպորտային համակարգ, առաջարկում է ամբողջ աշխարհում։ Մենք ցանկանում ենք շարունակել պատմել գոյություն ունեցող BRT համակարգերի հաջողված պատմությունների և առավելությունների մասին BRT-ի՝ որպես տնտեսող տրանսպորտային միջոց ճանաչվածությունը մեծացնելու համար։

Մեր BRT փորձագետների թիմը՝ տարբեր գործընկերների հետ միասին և համագործակցելով բոլոր մասնակից քաղաքների հետ, օժանդակում է Ձեզ՝ Ձեր BRT համակարգերի մշակման և պլանավորման հարցում։

Մեր ապրանքների լայն տեսականիով, տեխսպասարկման և հետվաճառքային սպասարկման ոլորտում մեր փորձով, ինչպես նաև մեքենաների վարկավորման անհատական պայմաններով մեր համապարփակ մոտեցումը գոհացնում են մեր հաճախորդների ցանկությունները։

Bus Rapid Transit (BRT)-ի ոլորտում  Mercedes-Benz-ը համապարփակ մոտեցում է ցուցաբերում։ BRT-ի ոլորտում մեր երկարամյա փորձի շնորհիվ մենք տեղյակ ենք համակարգի հաջողության գործոնների ու ռիսկերի մասին։ Մենք առաջարկում ենք մեկ ամբողջական փաթեթ, որը բաղկացած է ինչպես ավտոմեքենաներից, այնպես էլ BRT պրոյեկտի համար խորհրդատվության և ֆինանսավորման ծառայություններից, ինչը նպաստում է BRT համակարգերի հաջող ներդրմանը։

BRT համակարգերի ներդրումը շատ բարդ է, քանի որ համակարգի կազմավորումը պայմանավորված է ուղևորների և շահագործողների կարիքներով։ Արտաքին գործոնները, ինչպիսիք են տեղական օրենսդրությունը, որոշումները շրջակա միջավայրի և էներգիայի վերաբերյալ, շրջանակային պայմաններ են հանդիսանում համակարգի համար։

Քաղաքային շարժունակություն։

Քաղաքային շարժունակություն։

Մենք գիտենք, որ քաղաքային շարժունակությանը ներկայացվող պահանջները յուրաքանչյուր քաղաքում տարբեր են։ Մենք գիտենք, որ տեղական իշխանությունները և քաղաքաշինության պատասխանատուները ամենալավն են ճանաչում իրենց քաղաքն ու երթևեկության իրավիճակը։ Mercedes-Benz-ը հավաքում է ամբողջ աշխարհի BRT ծրագրերի լավագույն փորձը և հետազոտում դրանք հաջողության գործոնների և պոտենցիալ ռիսկերի տեսանկյունից։ Ելնելով մեր երկարամյա փորձից, մենք գիտենք,թե ինչպես են քաղաքները ներդրել հաջողված BRT համակարգերը և հեռացրել պոտենցիալ փորձաքարերը։ Մենք արժեքավոր խթան կհաղորդենք և կօգնենք Ձեզ համակարգը լավագույնս կառուցելու գործում։

BRT փորձագետների թիմ։

BRT փորձագետների թիմ։

Մենք ունենք հատուկ BRT փորձագետների թիմ ամբողջ աշխարհում աշխատող՝ երթևեկության և քաղաքային պլանավորման մասնագետներով։ Որպես գործընկեր հենց Ձեզ համապատասխանող  BRT լուծումների հարցով, մենք կաջակցենք Ձեզ նախագծման և պլանավորման բոլոր ոլորտներում՝ վերլուծությունից և նախագծումից մինչև իրագործում։ Մենք կոմպետենտ աջակցություն ենք առաջարկում ամբողջ գործընթացի ժամանակ Ձեր կարիքների, հարցերի և գաղափարների համար։

2008թ-ից աշխարհի բնակչության կեսից ավելին ապրում է քաղաքներում։ ՄԱԿ-ը ակնկալում է, որ 2050թ-ին այդ համամասնությունը կհասնի 70 տոկոսի՝ աշխարհի բնակչության թվի աճի պայմաններում։ Մեծանում է մարդկանց շարժունակության պահանջը նաև ծաղկում ապրող մետրոպոլիաների շրջանում։ Անհատական փոխադրամիջոցներով այս խնդիրն այլևս հնարավոր չէ լուծել։ Տրանսպորտային կոլապսից դուրս գալու ելքի անունն է՝ BRT։

Կարճատև երթևեկություններ։

Սեփական շարքուղին, առավելությունը խաչմերուկներին և կարճատև կանգառները գրավիչ կարճատև ուղևորություններ ունենալու հնարավորություն են տալիս։

Գնային առավելություններ այլ տրանսպորտային միջոցների համեմատ՝ հավասար փոխադրունակության պայմաններում։

BRT համակարգերի ենթակառուցվածքային ծախսերն ավելի քիչ են, քան նմանատիպ ռելսային տրանսպորտային միջոցներինը, որոնց համար հաճախ անհրաժեշտ են լինում ծախսատար թունելային և վերգետնյա երկաթուղային գծեր։ BRT համակարգերը լրացուցիչ օգտվում են նաև ցածր շահագործման ծախսերից, հատկապես, երբ հասանելի են շահագործման կառույցներ և փորձառու մասնագետներ առկա ավանդական ավտոբուսային համակարգերի համար։

Արագ իրագործում։

BRT համակարգերի համար անհրաժեշտ մանրակրկիտ պլանավորում, համապատասխան տեղական ընդհանուր պայմանների համար օպտիմալ լուծում գտնելու համար։ Պրոյեկտների փորձը ամբողջ աշխարհի մասշտաբով սակայն ցույց է տալիս, BRT համակարգերի պլանավորման և իրականացման համար էապես ավելի քիչ ժամանակ է անհրաժեշտ, քան համադրելի ռելսային տրանսպորտային միջոցների համար։

Ճկուն կառուցման և շահագործման մեջ։

Ավտոբուսների վրա հիմնված տրանսպորտային համակարգերն օգտվում են ենթակառուցվածքների և շահագործման բարձր ճկունությունից։ Որպես փոխադրամիջոց՝ ավտոբուսի ճկունությունը հնարավոր է դարձնում շահագործման այնպիսի ծրագրեր, որոնց դեպքում BRT ենթակառուցվածքի երթուղիները միանում են սովորական ճանապարհային երթևեկությանը։ Սեփական ենթակառուցվածքների կառուցումը անհրաժեշտ է միայն այնտեղ, որտեղ կարող են երաշխավորվել առավելությունները, և ոչ թե պարտադիր ողջ միջանցքի երկայնքով։

Բարելավված էկոլոգիականության պրոֆիլ բարձր արդյունավետության շնորհիվ։

BRT-ի կողմից տեղական մակարդակով վնասակար արտանետումների կրճատմանը զուգահեռ տրանսպորտային միջոցի էկոլոգիականությունը գնահատելիս պետք է հաշվի առնել նաև գլոբալ արտանետումները։ Առանձնացված շարքուղիները և տրանսպորտային միջոցի առավելությունը երթևեկության մեջ հանգեցնում են ավելի հավասարակշռված մեքենավարման ոճին՝ ավելի քիչ կանգառներով և ցածր վառելիքի ծախսով։ BRT ավտոբուսների ծանրաբեռնվածության շնորհիվ CO₂-ի արտաներտումը մեկ անձի համար շատ սահմանափակ են։ BRT համակարգերի գրավիչ առաջարկը, որպես լրացում քաղաքային շարժունակության համար, նպաստում ընդհանուր ծանրաբեռնվածության կենտրոնացմանը հասարակական տրանսպորտի վրա։ BRT համակարգերում օգտագործվում են արդիական, էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաներ, որոնք համապատասխանում են վնասակար արտանետումների գործող թույլատրելի նորմերին։ Նոր ինդուստրիալ շուկաներում BRT համակարգերը հաճախ ստանձնում են առաջատարի դերը նոր, էկոլոգիապես մաքուր շարժահաղորդ տեխնոլոգիաների և արտանետումների նոր նորմերի հարցում։

  • Կարճատև երթևեկություններ
  • Գնային առավելություններ
  • Արագ իրագործում
  • Ճկուն
  • էկոլոգիայի ավելի լավ պրոֆիլ

Հաջողված BRT համակարգը բաղկացած է լավ պլանավորված առանձին տարրերից, որոնք լավագույնս հարմարեցված են միմյանց։ Միայն ամբողջական պլանավորման մոտեցման շնորհիվ, որը հաշվի կառնի բոլոր կարևոր ասպեկտները, BRT համակարգը կարող է ամբողջությամբ զարգացնել իր առավելությունները։

Առանձին շարքուղիներ։

Առանձին շարքուղիներ։

BRT համակարգի ամենատեսանելի տարրը առանձին ավտոբուսային շարքուղիներն ...

Առանձին շարքուղիներ։

BRT համակարգի ամենատեսանելի տարրը առանձին ավտոբուսային շարքուղիներն են։ Անկախությունը երթևեկության մնացած իրադարձություններից ապահովում է երթևեկության բարձր արագություն և աշխատանքի բարձր վստահելիություն՝ միայն ուղևորներին գոհացնելու համար։

Առավելության կարգ։

Առավելության կարգ։

Երթևեկության բարձր արագությանը հասնելու համար կարևոր տարր է ...

Առավելության կարգ։

Երթևեկության բարձր արագությանը հասնելու համար կարևոր տարր է հանդիսանում արդիական «ITS» (Խելացի տրանսպորտային համակարգ)-ի ներդրումը։ Ավտոբուսներն առավելություն կունենան լուսացույցների տակ և կարող են հատել խաչմերուկները առանց ժամանակի կորստի։

Անարգել հասանելիություն։

Անարգել հասանելիություն։

BRT կանգառները թույլ են տալիս նստել ավտոմեքենա առանց աստիճանների ...

Անարգել հասանելիություն։

BRT կանգառները թույլ են տալիս նստել ավտոմեքենա առանց աստիճանների, հնարավորություն են տալիս արագ բարձրանալ և իջնել, ինչպես նաև հեշտ հասանելիություն են ապահովում շարժունակության սահմանափակում ունեցող ուղևորների համար։ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և ասիական քաղաքներից շատերում կանգառները նախատեսված ցածրաշրջանակ ավտոբուսների շահագործման համար։ Մայթերի հատուկ եզրաքարերը հնարավորություն են տալիս ավտոբուսի վարորդներին ճշգրտորին մոտենալ կանգառներին։

Լատինական Ամերիկայում BRT համակարգերի մեծ մասը շեշտը դնում է բարձր հենահարթակներով կանգառների վրա, որոնք նույնպես թույլ են տալիս առանց աստիճանների բարձրանալ հեշտ սպասարկվող բարձր փոխադրունակությամբ ավտոբուսները։

Ուղևորատոմսերի նախնական վաճառք։

Ուղևորատոմսերի նախնական վաճառք։

Ուղևորատոմսերի վաճառքը BRT համակարգերում իրականացվում է ...

Ուղևորատոմսերի նախնական վաճառք։

Ուղևորատոմսերի վաճառքը BRT համակարգերում իրականացվում է կանգառներում և ոչ թե վարորդի կողմից։ Դա կրճատում է հապաղումների ժամանակը կանգառներում և կարճացնում ուղևորության ժամանակը։ BRT համակարգերը ճկուն են թե՛ ուղևորատոմսերի համակարգի, և թե՛ տոմսերի ստուգման մեթոդների մեջ։ Դրա շնորհիվ հնարավոր են և բաց, և փակ ուղևորատոմսերի համակարգեր։

Միջմոդուլային հաղորդակցություն։

Միջմոդուլային հաղորդակցություն։

BRT երթուղիները տեղական ուղևորափոխադրման տրանսպորտային ...

Միջմոդուլային հաղորդակցություն։

BRT երթուղիները տեղական ուղևորափոխադրման տրանսպորտային ցանցի մաս են կազմում՝ համալրված տրասպորտային տարբեր միջոցներով, որոնք լավագույնս փոխկապակցված են։

Լատինաամերիկյան BRT համակարգերը բաղկացած են հաճախ մագիստրալային երթուղիներից, որոնք սպասարկվում են հաճախ երթևեկող համակցված ավտոբուսներից, և արվարձաններից եկող ֆիդերային երթուղիներից, որոնք կանգ են առնում են հատուկ տերմինալներում, որպեսզի ուղևորները փոխեն տրանսպորտային միջոցը։

Եվրոպական և լատինաամերիկյան համակարգերում, բացի այլ տրանսպորտային միջոցների հետ օպտիմալ հաղորդակցությունը, հաճախ ներդրված են նաև P+R (կայանել և շարունակել հանրային տրանսպորտով) կամ B+R (հեծանիվ վարել և շարունակել հանրային տրանսպորտով) հրապարակներ և հեծանիվների վարձակալման համակարգեր հանրային տրանսպորտի կանգառների մոտ։

BRT տրանսպորտային միջոցներ։

BRT տրանսպորտային միջոցներ։

Ավտոբուսները, որոնք կիրառվում են BRT համակարգերում, համապատասխանեցված ...

BRT տրանսպորտային միջոցներ։

Ավտոբուսները, որոնք կիրառվում են BRT համակարգերում, համապատասխանեցված են համապատասխան համակարգի պահանջներին։ Այդ պահանջները ներառում են ավտոբուսի ուժային ագրեգատները, չափերը և գետնահակ տարածությունը, ինչպես նաև նրա դիզայնը։

Աշխարհի համակարգերի մեծ մասը շահագործում է դիզելային շարժիչով։ Սակայն համակարգի ճկունությունը թույլ է տալիս կիրառել ուժային ագրեգատների ամենատարբեր տեխնոլոգիաներ։ Համակցված ավտոբուսները ապացուցել են, որ հանդիսանում են լավագույն տարբերակ BRT համակարգերի համար ողջ աշխարհում։ Շատ երկար տարբերակի ավտոբուսները կարող են լրացուցիչ փոխադրունակություն ապահովել։

Առաջին BRT համակարգը կազմավորվել է 70ական թվականներին Լատինական Ամերիկայում, որտեղ քաղաքների բնակչության թվի արագ աճը տրանսպորտային մեծ խնդրի հանգեցրեց։ Տրանսպորտային մեծ պահանջարկն ու քաղաքների ֆինանսական դրությունը նորարարական լուծում էին պահանջում։ Այդ պատճառով մշակվեց նոր մատչելի տրանսպորտային համակարգ, որը ապահովում էր բնակչության բոլոր խավերի շարժունակությունը և որն արդեն ճանաչված է ողջ աշխարհում։ BRT-ի հաջողությունը նպաստեց այդ համակարգերի տարածմանը ողջ աշխարհում; այժմ ամբողջ աշխարհում շահագործվում են տրանսպորտային միջոցների ավելի քան 160 համակարգեր, իսկ շատերն էլ գտնվում են կառուցման կամ պլանավորման մեջ։ Mercedes-Benz-ի ավտոբուսները հաջողված են ամբողջ աշխարհում BRT համակարգերի շահագործման մեջ՝ շատ երկար միակցված ավտոբուսներից մինչև միկրոավտոբուսներ՝ որպես ֆիդերային փոխադրամիջոցներ։ Սպասարկման և պահեստամասերի մատակարաման մեջ մեր փորձառության, ինչպես նաև ֆինանսավորման անհատական լուծումների հետ միասին Mercedes-Benz- ավտոբուսները նպաստում են BRT-ի հաջողությանը։

Եվրոպական հաջողված BRT լուծման օրինակ միջին մեծության քաղաքների համար։

Հաջողված BRT լուծման օրինակ Եվրասիական մետրոպոլիայում։

Սպորտային մեծ իրադարձությունների ընթացքում և դրանցից հետո տրանսպորտային պահանջարկի բավարարման հաջողված BRT լուծման օրինակ։

Կյանքը բազմազան է - այդպիսին է նաև BRT-ն։

Richard Mejía

Մենեջեր BRT

Richard Mejía

Tel: +49.711.17 99096
richard.mejia@daimler.com

*Աղբյուր. ITDP (2007), Bus Rapid Transit – պլանավորման ուղեցույց, 3-րդ հրատարակություն, Նյու-Յորք